Վրաստանի Էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) վերանայում Է ԷլեկտրաԷներգիայի եւ գազի սակագները՝ ազգային արժույթի փոխարժեքի փոփոխման պատճառով: Այդ մասին Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 25-ին հայտարարել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Ինչպես նշվել Է, սակագնի բարձրացումը կապված Է դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի զգալի փոփոխությամբ: Վրաստանի ազգային բանկը փետրվարի 25-ին ամերիկայն դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սահմանել Է 2,2619 GEL/$1 չափով: «GNERC-ն աշխատում Է գազի եւ ԷլեկտրաԷներգիայի սակագների վերանայման վրա® Առայժմ ես որոշակի ոչինչ չեմ կարող ասել: Եթե բարձրացումն անխուսափելի լինի, ապա մենք այդ մասին կհաղորդենք»,- հայտարարել Է Կալաձեն:
Ըստ որում նախարարը նշել Է, որ լարիի փորաժեքի անկումն արդեն խնդիրներ Է ստեղծել Վրաստանին բնական գազի մատակարարման բաշխորդների համար: Թբիլիսիում 2015 թվականի մարտի 1-ից իրավական անձանց համար բնական գազը թանկանում Է. 1000 խորանարդ մետր գազը կարժենա 900 լարի՝ հավելադիր արժեքի հարկի հաշվառմամբ: Գործող սակագինը կազմում Է 750 լարի: