Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի նիստը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին ծննդյան օրվա առթիվ:

 

Սահակյանը նշեց նաև, որ այսօր լրանում է կյանքից վաղ տարիքում հեռացած պատգամավոր, հասարակական-քաղաքական քործիչ, գրող Սամվել Շահմուրադյանի 60-ամյակը:

 

Դահլիճից Գալուստ Սահակյանին հուշեցին, որ այսօր լրանում է նաև զորավար Անդրանիկի 150-ամյակը, Սահակյանը մեկ պահ լռելուց հետո ասաց. «Շնորհավորենք նաև Անդրանիկին»: Դահլիճը սկսեց ծափահարել:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսքի իրավունք խնդրեց և շնորհավորելով զորավար Անդրանիկի 150-ամյակի առթիվ, ասաց, որ սերունդները պետք է կարդան զորավար Անդրանիկի մարտական ուղին: