«Հարգելի՛ գործընկերներ, երբ քննարկում էինք «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, մենք հորդորեցինք, որ տեղի ունենա քննարկում, լսումներ, որովհետև բազմաթիվ հարցերի պատասխաններ կառավարությունը մեզ չտվեց: Ստացվում է՝ ԱԺ-ի ձայնը լսելի չէ: Մեր առաջարկություններն արհամարհվում են, և այսօր 48-ժամյա ռեժիմով բերել են նորից քննարկելու «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը»,- այսօր ԱԺ նիստին ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

 

Բիշարյանին ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատագամավոր Վարդան Այվազյանն իր գորընկերներին հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է միայն ու միայն արտահանմանը:

 

Բիշարյանն ի պատասխան Այվազյանի՝ առաջարկեց դասեր չտալ. «Պետք չէ դասեր տալ, պետք է լսել առաջարկությունները, աջակցել՝ օրենքը հստակ աշխատեցնելու համար: Մենք կառուցողական առաջարկներ ենք անւոմ, չպետք է հիվանգագին ընդունել»,- ասաց Բիշարյանը:

 

Տեսանյութը` 1in.am-ի