Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ հայդուկապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով փետրվարի 25-ին Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, այլ պաշտոնյաներ:

 

Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խորնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:

 

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները Եռաբլուր պանթեոնում կատարել են հոգեհանգստի կարգ' միասնաբար աղոթք հղելով առ Աստված Զորավար Անդրանիկի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: