FBI-ի կողմից ձերբակալվել է Ուզբեկստանի երկու և Ղազախստանի մեկ քաղաքացի՝ «Իսլամական պետության» գրոհայիններին միանալու մտադրության համար: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն:

 

Կասկածյալներից երկուսը մտադիր էին Սիրիա ուղևորվել:

 

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Ղազախստանի19-ամյա քաղաքացին: Երիտասարդը հանվել է դեպի Թուրքիա կատարվելիք չվերթից, որտեղ նա մտադիր էր տեղափոխվել Սիրիա և միանալ ԻՊ-ի զինյալներին:

 

Նշվում է, որ գրոհայիններին միանալու մտադրությամբ կասկածյալներից մեկը խոստացել է սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային' «Իսլամական պետության» խնդրանքով: Այդ մասին կասկածյալը գրել է կայքերից մեկում 2014 թ. օգոստոսին: Կասկածյալներից մյուսը համացանցում հաղորդագրություններ է տեղադրել այն մասին, որ մտադիր է զենք գնել և գնդակահարել ոստիկանության սպաներին և FBI-ի գործակալներին, եթե գրոհայինների շարքերը մտնի:

 

Ձերբակալված երիտասարդները նաև խոստացել են պայթյուն իրականացնել Քոնի Այլենդում: