Մոդել և «Միսս Թուրքիա -2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչին սպառնում է երկու տարվա ազատազրկում'Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Th e Inepenent պարբերականը: 26-ամյա Բույուքսարաչի փաստաբանի խոսքերով' Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել իր պաշտպանյալին' հանրային գործչի վիրավորելու հիմունքներով: Դատարանը պետք է որոշում կայացնի ընթացք տալ դատական գործին, թե ոչ:

 

Թուրք մոդելի անվան շուրջ սկսված այս իրարանցման պատճառը նախորդ ամիս նրա կողմից Instagram-ում արված հրապարակումն էր, որտեղ նա տեղադրել էր սատիրիկ պոեմ' «Առաջնորդի պոեմ» խորագրով, որտեղ քննադատվում էր Էրդողանի իրենց պետական հիմնի ձևափոխված տարբերակի միջոցով: Բույուքսարաչը հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները' ասելով, որ իր հրապարակմամբ չի ցանկացել վիրավորել Էրդողանին:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ թուրք մոդելը Թուրքիայում ավտորիտար ռեժիմի պայմաններում հետաքննության ենթարկվող վերջին անուններից է: The Indepenent-ը հիշեցնում է, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում մշտապես ճնշումներ են կիրառվում լրատվամիջոցների, մասնավորապես ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, հետապնդվում են հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցում են հակակառավարական ակցիաներին: