Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին, որոնցից մեկը վերաբերում է Հանրային ռադիոյի հաճախականության հարցին.
«Սա Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է ՀՀ անվտանգության ոլորտում, որովհետև Հանրային ռադիոն իբր ամբողջ Հայաստանում սփռում ունի, բայց մարզից մարզ՝ մեր ռելիեֆի հետ կապված, պետք է նորից փնտրես-գտնես:
Փնտրելու պրոցեսում համոզվում ենք, որ մեր տարածքում թուրքերեն, ադրբեջաներեն ռադիոներն ավելի ուժեղ են: Աստված չանի՝ ինչ-որ արտակարգ իրավիճակ լինի, որ մարդիկ ճանապարհին ինտեսիվ տեղեկատվություն ստանալու կարիք ունեն, բա ո՞նց են այդ տեղեկատվությունը ստանալու: Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որ չափազանց հրատապ լուծման կարիք է զգում»:
Տեսանյութը՝ 1in.am-ի