ԳԱԼԱ-ի լրագրողը այսօր փորձել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ճշտել նրա կարծիքը Մովսես գյուղում արված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտության մասին:
«Գիտեք, շնորհակալ եմ հարցի համար: Այն հանգամանքը, որ բանջարաբոստանային մշակաբույսերի մասին հիշատակումը քաղաքական «լուրջ» բանավեճերի տեղիք է տվել, խոսում է մեր ընդդիմախոսների՝ քաղաքական օրակարգի բացակայության մասին»:
Հիշեցնենք, որ Մովսես գյուղի բնակիչներից մեկի՝ գյուղում գործարան հիմնելու հորդորին Սերժ Սարգսյանը տվել էր հետեւյալ պատասխանը. «Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք նախագահի թեկնածուի պահվածքը չի ենթադրում, որ չունենալով մրցակիցներ՝ նա ծաղրում է ժողովրդին, Աշոտյանն արձագանքել է. «Կարծում եմ, որ դուք ձեր հարցով ծաղրում եք ինձ»:
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում ապահով Հայաստանը' ԳԱԼԱ-ի հարցին Աշոտյանը պատասխանել է , որ այդ ամենը մանրամասն նշված է Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթում. «Բարեկեցիկ մարդ, ով իր ընտանիքով ապրում է ապահով Հայաստանում»:
Փայլակ Ֆահրադյան