Հայաստանում գործարկվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս տարվա հուլիսի 1-ից, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար դիմումները ներկայացվելու են միասնական ընդունարաններ: «Համալիր սոցի ալական ծառայությունների տարածքային կենտրոններում 2015 թվականի հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվելու է էլեկտրոնային համակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 

Միաժամանակ, 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կիրականացվի մեկ պետական մարմնի կողմից: