Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ձևավորվի առողջ, կառուցողական քաղաքական ընդդիմություն:Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Լևոն Զուրաբյանին, ով վիրավորական արտահայտություններ էր արել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հասեցին:

 

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում առողջ քաղաքան ընդդիմություն լինի, որովհետև դա առաջին հերթին ձեռնտու է իշխանությու ններին: Եթե իրենց ընդդիմություն հռչակած խմբերը մտածում են, որ կարող են հարված հասցնել իշխանության գործունեությանը, մենք այդպես հաջողության չենք հասնելու: Մենք կհասնենք նրան, որ մեր երկրում վերջիվերջո լինի ընդդիմություն քաղաքական իմաստով»,- նշեց Բաղդասարյանը:

 

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պետք չէ Լևոն Զուրաբյանին Լենին պապիկ դարձնել և ճեպազրույցը վերածել Զուրաբյանի մեծարման երեկոյի:

 

Նա ասաց, որ իշխանությունը հանգիստ իր գործն անում է, իրենց նյարդերը տեղի չեն տալիս, տեղի են տալիս այն մարդկանց նյարդերը, ովքեր ցայտնոտի մեջ են:

 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Հերմինե Նաղդալյանը, երբ հայտարարում էր, թե ընդդիմությունը կաղում է երեք ոտքից՝ Բաղդասարյանը նշեց, որ նա նկատի է ունեցել ոչ իշխանական եռյակը: «Հերմինե Նաղդալյանը նկատի ուներ ոչ իշխանական եռյակը, որն իսկապես քաղաքական իմաստով կաղում է, որովհետև եռյակ այս պահին դե ֆակտո գոյություն չունի»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ կլինի Հայաստանի քաղաքական դաշտում ԲՀԿ-ի համագումարից հետո, Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ իրավիճակը լինելու է նույնը, որը կա համագումարից առաջ: