Դոնեցկում ռազմական գործողությունների հետևանքով առանց ջեռուցման է մնացել 198 տուն, հինգ հիվանդանոց, ինը ուսումնական հաստատություն և հինգ մանկապարտեզ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

 

Կոմունալ ծառայությունները շարունակում են քաղաքի ջեռուցման համակարգերի վերականգնողական աշխատանքները: