Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հրաժարվել է Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակչում Կարոլին Գարսիայի հետ պայքարից՝ վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ թենիսիստուհին վատառողջ լինելու պատճառով չէր մասնակցել նաև մամուլի ասուլիսին:
«Շատ եմ ցավում, որ լքում եմ մրցաշարը: Հիանալի մեկնարկեցի և հույս ունեի, որ կապաքինվեի մինչև կիսաեզրափակիչը, սակայն ժամանակը չբավարարեց»,- Շարապովայի խոսքը մեջբերում է Sportsmirchi-ը:
Արդյունքում Կարոլին Գարսիան առանց պայքարի հայտնվեց եզրափակչում, որտեղ կմրցի Սեսիլ Կարատանչևա-Տիմեա Բաշինսկի զույգի հաղթողի հետ: