Հունաստանն ավարտել է դատական պրոցեսը բրիտանացի արվեստի դիլեր Ռոբին Սայմսի հետ և կարողացել է հետ բերել հարյուրավոր գողացված հնագույն արտեֆակտներ:
«Երիտասարդ Ալեքսանդր Մակեդոնացու բրոնզե արձանը նույնպես Մեծ Բրիտանիայից կվերադառնա Հունաստան»,- ասել է երկրի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին։
Ռոբին Սայմսի հավաքածուն պարունակում է հազարավոր հնագույն արվեստի գործեր, որոնք անօրինական կերպով պեղվել և պահվել են տարբեր երկրներում։ Աթենքը կարծում է, որ Սայմսը առանցքային դեր է խաղացել հնությունների միջազգային ապօրինի ցանցում: