Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից պատմական, մշակութային և կրոնական արժեք ներկայացնող հուշարձանների և առարկաների ավերումը' այն դասելով ահաբեկչական գործողությունների շարքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Կոմերսանտը», այս մասին նշվում է փետրվարի 27-ին ԱԽ տարածած հաղորդագրությունում:

 

 

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Իրաքում ԻՊ-ի կողմից շարունակվող բարբարոսական ահաբեկչական գործողությունները, այդ թվում՝ փետրվարի 25-ին Թիքրիթ քաղաքի մոտակայքում սուննիական ցեղերի 100 ներկայացուցչի առևանգումը, փետրվարի 17-ին էլ Բաղդադում 45 իրաքցիների հրկիզումը, ամենօրյա հարձակումները Բաղդադի քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև' Մոսուլի թանգարանի կրոնական և մշակութային չվերականգնվող արժեքների նպատակուղղված բնաջնջումը»,- ասվում է հայտարարությունում: