Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։ Ադրբեջանն ընտրվել է 4 տարով, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։
Նշվում է, որ Նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ընտրություններում Ադրբեջանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։
Ավելի վաղ' 2021 թվականի նոյեմբերին, Ադրբեջանն ընտրվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ՝ մինչև 2025 թվականը։