Երևանի բնակիչ Կարեն Մեսրոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը: Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ էր ունեցել Ղազախստանի Հանրապետությունից ձեռք բերված 15կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձևակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Կարեն Մեսրոբյանը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ միասին, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի բեռնախցիկի միջնապատը ծածկող կտորի տակ, առանց Միրզաբեկ Միրոնովին տեղեկացնելու, թաքցրել է խոշոր չափերով' 1 միլիոն 322 հազար 400 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ձկնկիթ և մաքսային հսկողությունից թաքցնելով «Բագրատաշեն» մաքսակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:
Սակայն մաքսանենգությունը բացահայտել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Տավուշի մարտի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը Կարեն Մեսրոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: