Diageo ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունը վաճառքի է հանելու «խելացի» շշերով վիսկին, հաղորդում է CNBC-ն:

 

 

Շշի մեջ ներդրվելու է չիպ, որը օգտատիրոջ սմարթվոնին կուղարկի տարբեր տեղեկատվություն, ինչպես օրինակ, կոկտեյլի գովազդը կամ բաղադրությունը: Բացի այդ, սարքը կարող է տեղեկացնել, որ ալկոհոլը վերջացել է և ժամանակն է նոր շիշ գնել:

 

 

Չիպերը նախատեսվում է ներդնել Johnnie Walker Blue Label վիսկիի շշերի մեջ:

«Խելացի» շշի նմուշը կներկայացվի ընկերության կողմից Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress ցուցահանդեսին: