Բելգիական շոկոլադ արտադրող ISIS ընկերությունը ստիպված է եղել փոխել անվանումը` վաճառքի ծավալների անկման պատճառով: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Independent-ին:
«ISIS-Islamic State of Iraq and al-Sham» թարգմանաբար նշանակում է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն:
1923թ.-ին հիմնադրված Բելգիական ընկերությունը, կոչվել է Italo Suisse: Սակայն ղեկավարությունը որոշել է անվանափոխել այն, քանի որ գնորդների մոտ այլևս չի ասոցացվել Իտալիայի կամ Շվեյցարիայի հետ:
Թեև Իրաք ներխուժելուց հետո Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը վերանվանվել էր «Իսլամական պետություն», սակայն շարունակում էր ազդել բելգիական հրուշակեղեն արտադրող ընկերության վաճառքի ծավալների վրա: Այդ պատճառով էլ ընկերությունն անվանափոխվել ու դարձել է Libeert: