Ռումինիայի Հայոց թեմի Պիտեշտ քաղաքի հայ համայնքում տեղի ունեցած Սուրբ Պատարագի ավարտին, ձեռամբ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ' նվիրված Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի ծառայությունից, հոգեհանգստյան կարգը կատարվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մո տ: Վառվեցին մոմեր, դրվեցին ծաղիկներ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Տեր հայրն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահելու մեր անմեղ զոհերի հիշատակը և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար:
Անցած տարի' 2014թ. սեպտեմբերի 26-ին, թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ բացվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որն առաջին էր Ռումինիայի տարածքում, թեև մի խաչքար արդեն դրված է Բուխարեստի առաջնորդարանի բակում: Խաչքարը Նոր Ջուղայի խաչքարներից մեկի կրկնօրինակն է և բերվել է Հայաստանից՝ Պիտեշտ քաղաքի Սուրբ Հովահաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի միջոցներով և հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի ջանքերով: Քանդակագործը Արտակ Համբարձումյան է, ով բազմիցս արդեն պատրաստել է նման խաչքարեր :