ԼՂՀ Մարտակերտ քաղաքում և շրջանի գյուղական համայնքներում Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել: Շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ, Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը Մարտակերտում հարգել են շրջվարաչկազմի աշխատակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների եւ ուժային կառույցների աշխատողները, քաղ աքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, Պաշտպանության բանակի տեղի զորամասերի սպայակազմն ու քաղաքացիներ: Նրանք ծաղիկներ են դրել Մարտակերտում Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:
Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը հոգեհանգստյան կարգ է կատարել՝ անմեղ զոհերի հոգու խաղաղության համար: