ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը և բանկում ինովացիոն լուծումների ներդրմանը, դեռևս 2009–ին ներդրել էր բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը:

 

 

ACBA-ON LINE բանկային հաշիվների առցանց կառավարման համակարգից օգտվելու ժամանակ նախկինում հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի' աշխարhի ցանկացած վայրից:

 

 

Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար՝ օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը, այնինչ նախկինում իրավաբանական անձիք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:

 

 

ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու' լրացնելով ACBA – ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը:

 

 

Ավելին իմանալու համար այցելեք այս հղմամբ :

 

 

Մուտք գործեք ACBA-ON LINE համակարգ մոբայլ տոկենի միջոցով

 
 
Դիտվել է 5 անգամ: