ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարչական շենքը վերակառուցվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

 

Շենքն ունի հիմնովին նոր մուտք, վերանորոգվել են աշխատասենյակները եւ ապահովվել աշխատանքային անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով։ Հաշվի առնելով անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները՝ վարչության վարչական շենքում նախատեսվել է անչափահասների հարցաքննության առանձին սենյակ։ Նման սենյակներ նախատեսվում է կառուցել բոլոր տարածքային ստորաբաժանումներում։

 

 

Նախամուտքում գործում է անցագրային կետ, որտեղ կա «Դիմումների, բողոքների և առաջարկությունների արկղ», ինչպես նաև՝ քաղաքացիների ընդունելության օրերի մասին ծանուցում։ Շենքային նոր ու բարեկեցիկ պայմանները կօգնեն առավել արդյունավետ իրականացնել մարզային քննչական ստորաբաժանման առջև դրված գործառույթները:

 

 

Վարչության նստավայրի հասցեն է' Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Միկոյան 18: