ԱՄՆ-ը պլանավորում Է զինել եւ ուսուցանել սիրիական ընդդիմության առնվազն 15 հազար կողմնակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը, որը Սպիտակ տան կողմից համակարգող Է նշանակվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում մյուս երկրների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության հարցերով:

 

Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում՝ Ալենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրելՍիրիայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Միաժամանակ Ալենը նշել Է, որ ԱՄՆ-ը, «սերտորեն աշխատում Է տարածաշրջանի գործընկերների հետ», որպեսզի բազաներ ստեղծի «սիրիական ընդդիմության ստուգված ու չափավոր տարրերի ուսուցման ու հանդերձման համար»:

 

Ընդսմին Վաշինգտոնը եւ նրա գործընկերները նպատակ են դրել «հաջորդ երեք տարվա ընթացքում տարեկան պատրաստել մոտավորապես 5 հազար մարտիկների»,-ասել Է նախկին գեներալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: