Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն Է: Նշվում Է 2014 թվականից: Հռչակվել Է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 68-րդ նստաշրջանում (բանաձեւ 68/205, ընդունվել Է առանց քվեարկության), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

ՄԱԿ-ը պաշտպանել Է Վայրի բնության օր սահմանելու բանաձեւը, որն ընդունվել Է 2013 թվականի մարտի 3 – 14-ը Բանգկոկում ՍԻՏԵՍ-ի (անգլ. The Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora – Վայրի կենդանական եւ բուսական աշխարհի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիա) կողմերի խորհրդաժողովի 16-րդ նստաշրջանում: Բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանն Է ներկայացրել Թաիլանդի Թագավորությունը:

 

Վայրի բնության օրվա տոնակատարության օրը կապված Է 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում 80 երկրների ներկայացուցիչների կողմից ՍԻՏԵՍ-ի կոնվենցիայի ստորագրման հետ (ուժի մեջ Է մտել 1975 թվականի հուլիսի 1-ին): Այս միջազգային համաձայնագիրը պաշտպանում Է կենդանիների շուրջ 5 հազար տեսակներ եւ բույսերի 28 հազար տեսակներ. կենդանական եւ բուսական աշխարհի այս ներկայացուցիչների ներումուծումը, արտահանումը, վերաարտահանումը եւ ինտրոդուկցիան պետք Է կատարվեն հատուկ թույլտվությունների եւ հավաստագրերի հիման վրա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կոնվենցիայի գործողության սկսվելուց ի վեր դրա պաշտպանության ներքո գտնվող ոչ մի տեսակ չի անհետացել:

 

Վայրի բնության համաշխարհային օրը կոչված Է հիշեցնելու վայրի կենդանական եւ բուսական աշխարհի բազմազանության եւ գեղեցկության, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարեւորության եւ որսագողության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին: