ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ փող ունեցողը գործի մեջ ներդրում չի անում, որովհետև չգիտի՝ ինչ է լինելու վաղը:
«Մարդիկ ո՞նց պլանավորեն իրենց կյանքը, տնտեսվարողները ո՞նց կարողանան կանխատեսել վաղվա օրը, փող ունեցողը, որ մտածում է ինչ-որ գործի մեջ ներդնել այդ փողը, չի անում, որովհետև չգիտի, թե ինչ է լինելու վաղը»,- ասաց Մարուքյանը:
Վերջինս նկատեց նաև, որ այս ոլորտի օրենքներն այդքան հաճախ չպետք է փոխել. «Սա խայտառակ բան է»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.