«Սոունսիի» հարձակվող Գոմիսը «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը դաշտում ուշագնաց է եղել:
Բժիշկներն անմիջապես օգնություն են ցուցաբերել, որից հետո ֆուտբոլիստն ուշքի է եկել և մարզադաշտը լքել է պատգարակով:
Գոմիսի վիճակն այժմ լավ է. նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ինձ լավ եմ զգում: Շնորհակալություն բոլորին՝ աջակցության և ջերմ հաղորդագրությունների համար:»