Տորոնտոյում ընթացող պանամերիկյան խաղերի ժամանակ 20-ամյա վենեսուելացի մարզուհին փորձել է բարձրացնել իր քաշից ծանր ծանրաձողը:
53կգ Ջենեզիս Ռոդրիգես Գոմեսը 106 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելիս ուշագնաց է եղել: Բարեբախտաբար, մարզուհին վնասվածք չի ստացել և շարունակել է ելույթները:
Վենեսուելացին ոչ միայն բարձրացրել է 106կգ ծանրաձող, այլև 109 կիլոգրամանոցը՝ արդյունքում նվաճելով արծաթե մեդեալ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Eurosport-ը: