Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1982թ. ծնված Գագիկ Մ.-ին:
Գագիկ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը' պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գագիկ Մ.-ն խոստովանել է նաև, որ փետրվարի 7-ի գիշերը գողացել է 1963թ. ծնված Մարզպետունի Գ.-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին մաքրելու թևերը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը' պատճառելով 45.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: