Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ինսթագրամի իր էջին և նշել, որ ինքը սոցիալական այդ ցանցում սեփական էջը չունի.
«Հարգելի՛ երկրպագուներ, պատասխանելով Ինսթագրամի մասին ձեր հարցերին՝ կցանկանամ ասել, որ գրանցված չեմ Ինսթագրամում, և այնտեղ գոյություն ունեցող էջն իմ պաշտոնական էջը չէ»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է կիսապաշտպանը: