ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել Է եվրոպական բանակի ստեղծման գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Վիրտցը:

 

 

Մարտի 8-ին գերմանական Welt am Sonntag թերթում հրապարակվել Է հարցազրույց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Դրանում Յունկերը հայտարարել Է, որ ԵՄ-ին անհրաժեշտ Է ստեղծել սեփական բանակ՝ որպես Եվրոպայի շահերի պաշտպանության միջոց:

 

 

Վիրտցի հայտարարության համաձայն, որին վկայակոչում Է DPA գործակալությունը, Մերկելն այն կարծիքին Է, որ Եվրոպայում պետք Է լինի խորացված ռազմական համագործակցություն: Այնուամենայնիվ, կանցլերի խոսքով՝ դա ապագայի նախագիծ Է:

 

 

Բանակի ստեղծման գաղափարն արժանացել Է նաեւ ԳՖՀ-ի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի աջակցությանը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գերմանական ընդդիմությունը քննադատել Է Յունկերի առաջարկությունը, հայտարարելով, որ այն ուղղված Է Ռուսաստանի դեմ:

 

 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան մարտի 9-ին հայտնել Է, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի բանակի ստեղծման գաղափարը կարող Է քննարկվել Եվրամիության հունիսի գագաթնաժողովում՝ պաշտպանության բնագավառում Եվրոպայի քաղաքականության շուրջը բանավեճի շրջանակներում: «(Եվրահանձնաժողովի) նախագահ (Ժան Կլոդ) Յունկերը (արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության) գերագույն ներկայացուցիչ (Ֆեդերիկա) Մոգերինիի հետ համատեղ հունիսին Եվրամիության նիստի համար առաջարկություններ կնախապատրաստեն պաշտպանության բնագավառում Եվրոպայի քա ղաքականության ամրապնդման վերաբերյալ: Դա լավ հնարավորություն կլինի այդ գաղափարների հետագա զարգացումը քննարկելու համար»,- նշել Է նա:

 

 

«Իմաստ կունենար խթանել Եվրամիության երկրների ռազմական եւ պաշտպանական հնարավորությունները՝ ռազմական ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- մեջբերել Է նա Յունկերի՝ ավելի վաղ արած հայտարարությունը: Նրա խոսքով՝ «Եվրոպայի պաշտպանական հատվածի լավագույն կազմակերպումը կարող Է ապահովել տարեկան մինչեւ 120 միլիարդ եվրոյի տնտեսում»: