ffa.amՄարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին:
Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Կառլեն Մկրտչյան «Տոբոլ» (Ղազախստան)
Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Բելառուս)
Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Ռուսլան Կորյան (Լոկոմոտիվ, Տաշքենդ, Ուզբեկստան)

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: