Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այսօր՝ օգոստոսի 22-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան «Փյունիկ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»