Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքական է հրավիրվել 18 բասկետբոլիստ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

 

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակում մեր հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան

2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս», Շվեցարիա
5. Քրիս Յանկու Օսկիյան - «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան-«Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան - «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
14. Տերրի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա
15. Ստիվեն Էնոք - «Լուիսվիլ», ԱՄՆ
16. Արման Հակոբյան - «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով - «Գորնի», Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ-Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավան»-ում: