Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Իսպանիայի առաջնության շրջանակներում «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը և նշել, որ այդ խաղը կախված կլինի «Շալկեի» և «Լևանտեի» դեմ կայանալիք խաղերից:
Նշենք, որ մադրիդցիները «Շալկեի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կհանդիպեն այսօր, իսկ «Լևանտեի» հետ «Արքայական ակումբը» կխաղա մարտի 15-ին՝ Իսպանիայի 27-րդ տուրի շրջանակներում:
«Մենք «Բարսելոնայի» հետ պետք է խաղանք մարտի 22-ին: Իսկ մինչ այդ, հանդիպում ունենք «Շալկեի» և «Լևանտեի» հետ: Մեր տրամադրվածությունը կատալոնյան ակումբի հետ հանդիպմանը կախված կլինի այդ խաղերից: Հուսով եմ, որ այդ խաղում մենք որքան հնարավոր է շատ վստահություն կունենանք սեփական ուժերի հանդեպ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: