Բրիտանացի մարզիկ Չարլզ Յուգստերը 95 և ավելի տարիքայինների խմբում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Մարզիկը 200 մետր վազքում դարձել է ամենաարագ վազորդն իր տարիքային խմբում:
Յուգստերը գրանցել է 55,48 վայրկյան արդյունքը: Նախկինում իր տարիքային ոչ մի մարզիկի նման ցուցանիշ գրանցել չի հաջողվել: Նա գերազանցեց Օրվիլ Ռոջերսին, ով 2013թ. 2,4 վայրկյանով ավելի դանդաղ է վազել: