Ռուսաստանը որոշել Է դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական զնված ուժերի մասին պայմանագրի Համատեղ կոնսուլտատիվ խմբի նիստերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ասված Է Վիեննայում ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկողության հարց երի շուրջը բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրի հայտարարության մեջ:

 

ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան Պայմանագրի գործողությունը լիովին կդադարեցնի 2015 թվականի մարտի 11-ից: Բացի դրանից, դիվանագետը հայտարարել Է, որ Ռուսաստանը Բելառուսին խնդրում Է ներկայացնել իր շահերը Համատեղ կոնսուլտատիվ խմբում:

 

Մազուրն ընդգծել Է, որ այդ քայլը չի նշանակում Մոսկվայի հրաժարում Եվրոպայում սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջը հետագա երկխոսությունից, «եթե եւ երբ դրա համար կհասունանան մեր գործընկերները»: