Ուկրաինական ռազմածովային ուժերի բոլոր նավերը դուրս են եկել Դոնուզլավի և Սևաստոպոլի ծովածոցերից։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի մամլո ծառայությունից։
Մասնավորապես՝ ծովածոցերից դուրս են եկել «Կիրովոգրադ», «Վիննիցա» ռազմանավերը։ «Այժմ ռազմանավերն ուղևորվում են դեպի Օդեսսա, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ ներկայումս շարունակվում է Ղրիմից ուկրաինական ռազմական ինքնաթիռների դուրսբերումը։