Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից և հայտարարել է իր անմեղության մասին, փոխանցում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

Դա տեղի է ունեցել Հասարակական դիտորդական հանձնաժողովի՝ Լեֆորտովոյի բանտ կատարած այցի ընթացքում, որը վերահսկում է մարդու իրավունքներն ազատազրկման վայրերում:

 

«Ես մտածեցի, որ հենց Մոսկվա կբերեն, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը դատարանում, այն, որ ես անմեղ եմ: Սակայն դատավորը թույլ չտվեց նույնիսկ մեկ բառ ասել»,- ասել է Դադաևը:

 

Նա  պատմել է նաև, որ իրեն և այդ գործով մյուս կասկածյալներին ձերբակալելուց հետո ծեծի ու կտտանքների են ենթարկել և պահանջել են խոստովանել քաղաքական գործչի սպանությունը:

 

Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Զաուր Դադաևը միակն է հինգ կալանավորներից, ով ընդունել է իր մեղքը: