Հունաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի 11 քաղաքացիների, որոնք մեղադրվում են ավազակային հարձակումներ եւ կողոպուտներ կատարելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հաղորդել Է Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ չարագործները սիստեմատիկաբար մասնավոր տներ են կողոպտել Միջին Հունաստանի հարավարեւելյան մարզում՝ Ատտիկայում:
Ձերբակալվածների մեջ կան կանայք, որոնք եղել են տնային աշխատողներ եւ կողոպտիչներին տեղեկատվություն են տրամադրել տանտերերի վերաբեյալ: Հունաստանի ոստիկանությունը տեղացի բնակիչներին կոչ Է արել լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել մեղադրյալների մասին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: