SAMSHYAN.com-ը Վրաստանից նամակ և դրան կից լուսանկարներ է ստացել, որով նամակագիրները իրենց դժգոհությունն են հայտնում, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի քայլ չի ձեռնարկում իրենց օգնության ձեռք մեկնելու համար:

SAMSHYAN.com-ը ներկայացնում է նամակը

 

«Բարև Ձեզ, մենք գտնվում ենք Վրաստանում, Ժինվալի բնակավայրից ոչ հեռու: Այստեղ գտնվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքաղցիներ, որոնք մի քանի օր շարունակ չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսատասնի Դաշնություն և հակառակը: Կան մարդիկ, որոնք նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից այստեղ են:

Հայաստանի քաղաքացիներս կանգնած ենք մեծ խնդրի առջև: Մոտակա սրճարանում գները շատ թանկ են և բոլորի մոտ գրեթե գումար չի մնացել, ինչպես նաև վառելիք՝ ավտոմեքենաները տաքացնելու համար: Վրացական կողմից դաշտային խոհանոցի կազմակերպման (նույնիսկ վճարովի) ոչ մի փորձ չի ձեռնարկվում: Հայկական դեսպանությունը զանգերին չի պատասխանում:

Միգուցե հայկական կողմի պատասխանատուները ՀՀ քաղաքացիների այս իրավիճակից տեղյակ չեն: Գուցե այս նամակին և լուսանկարներին ծանոթանալուց Հայաստանի իշխանությունները մտածեն մեզ օգնելու և այս ծայրահեղ իրավիճակից դուրս բերելու մասին, ոչ թե շարունակեն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե Հայաստանի քաղաքացին սահմանից դուրս պաշտպանված են»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում