ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 10-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է ԱՄՆ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ և հաջողո ւթյուններ մաղթեց հետագա գործունեության ընթացքում:
Ռիչարդ Միլսը նշել է որ 25 տարի աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում և այդ ընթացքում հետևել է Հայաստանի զարգացման գործընթացներին: Շատ ուրախ է, որ, մասնավորապես, կապի և հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը վերջին
տարիներին լուրջ ձեռքբերումներ ունի: «Վստահ եմ, որ այդ ոլորտում ձեր երկրի մասնագետները դեռ շատ հաջողությունների կհասնեն, ինչը շատ կարևոր է»,- նշել է նա:
Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առաջնային տեղ է գրավում, և մեծ է պետության ներդրումն այդ գործում: «Այս ոլորտում պատահական չեն մեր գրանցած ձեռքբերումները, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է կառավարության անմիջական ուշադրության ներքո: Ունենք երիտասարդ հայ մասնագետներ, ովքեր հրաշալի կերպով կարողանում են մրցել ՏՏ ոլորտում առաջնային դիրք գրավող երկրների մասնագետների հետ»:
Կողմերը կարծիքներ են փոխանակել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի, «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել Գագիկ
Բեգլարյանին ջերմ ընդունելության համար: