Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 2013թ. ձեռք է բերել նախկին Ավետարանչական եկեղեցու շինությունը:
19-րդ դարի վերջում կառուցված շինությունը գտնվում է Ստոկհոլմում, որի ձեռքբերման համար ֆուտբոլիստը ծախսել է 4,7 մլն եվրո. տեղեկացնում է Le Parisien-ը:
Իբրահիմովիչը մտադիր է եկեղեցու փոխարեն 4 հարկանի առանձնատուն կառուցել:
Նշենք, որ հարձակվողն առանձնատուն ունի Մալմյոում, Ֆլորիդայում և մեկ բնակարան Նյու Յորքում:
Իբրահիմովիչն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներիկց մեկն է և ՊՍԺ-ում տարեկան վաստակում է 16 մլն եվրո: