armsport.am«Սելթիկի» 25-ամյա դարպասապահ Ֆրեյզեր Ֆոսթերը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրության ոլորտում, տեղեկացնում է Marca.com-ը:

«Արքայական ակումբն» ակտիվորեն փոխարինող է փնտրում Իկեր Կասիլյասին, ով մրցաշրջանի ավարտից հետո ցանկություն է հայտնել հեռանալ թիմից: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, սակայն Ֆոսթերը չի շտապում համաձայնության տալ, քանի որ չի ցանկանում լինել պահեստային:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆոսթերն ընթացիկ մրցաշրջանում 28 հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի առաջնությունում և այդ ընթացքում 14 գոլ է բաց թողել, իսկ 17 խաղ չոր է անցկացրել: