Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»:
BeIN Sports-ի տեղեկությունների համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում մադրիդյան կողմը շրջանցում է «Բարսելոնային» և «Լիվերպուլին»:
Ըստ Liverpool Echo-ի՝ Ռոյսը «Լիվերպուլի» փոխարեն նախընտրում է «Արքայական ակումբը»: Ավելի վաղ հաղորդել էին, որ անգլիական կողմը ֆուտբոլիստի համար 49 մլն ֆունտ է առաջարկում դորտմունդցիներին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի սկզբին Ռոյսը մինչև 2019թ երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիայի» հետ:
Անցած մրցաշրջանում Ռոյսը դորտմունդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել 29 խաղի, հեղինակել 11 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: