Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հերթական անգամ վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը ձախ ոտքի կոճը վնասել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Շոտլանդիայի դեմ հանդպմանը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը: 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման վերջնամասում:
Ռոյսի ապաքինման ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստը նմանատիպ վնասվածքի պատճառով բաց է թողել Բրազիլիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունը: