11Freunde ամսագիրը միջոցառում է կազմակերպել՝ նվիրված 2013/14թ-ի մրցաշրջանի լավագույններին:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին արժանացել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը:

Ամսագիրը տարվա լավագույններին որոշում է արդեն 4-րդ տարին: Ժյուրիի անդամները եղել են 22-ը:

Ռոյսը հավաքել է 49 միավոր՝ գերազանցելով ակումբում իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկիին (31), ինչպես նաև Ֆիլիպ Լամին և Տիագո Ալկանտարային: