Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ճանաչվել է 2014թ-ի Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա ֆուտբոլիստն այս կոչմանն արժանացել է France Football պարբերականի կողմից:
Երկրորդ տեղում «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան է, երրորդը՝ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը: