Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» կայացած է:

Այս մասին տեղեկաում ենք «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: 

 

Թե որ համարի տակ հանդես կգա հայազգի կիսապաշտպանը դեռ հայտնի չէ: