Արդեն շուրջ 60 տարի Գերմանիայում գործում է ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակ, որը կազմում է հեղինակավոր Kicker պարբերականը: Այս վարկանիշային ցուցակում ընդգրկվում են ոչ միայն Բունդեսլիգայի, այլ նաև այլ առաջնություններում հանդես եկող գերմանացիները: Այս մասին հայտնում է bvb-russia.com-ը: Այս անգամ հարձակվողական ոճի եզրային կիսապաշտպանների վարկանիշային աղյուսակում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ամենաբարձր հորիզոնականներում:
««Բորուսիայի» ֆուտբոլիստներից (բացի Մխիթարյանից, միայն Օբամեյանգն է ընդգրկվել ցանկում-խմբ.), ոչ մեկ կարողացել ընդգրկվել Weltklasse՝ լավագույն անվանակարգում: Այն, որ հայ կիսապաշտպանն ունի պոտենցիալ՝ լինելու համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ՝ ոչ միայն վարկանիշերում, այլ նաև ուղղակիորեն խաղադաշտում, վաղուց է հայտնի: Սակայն, միայն Թոմաս Տուխելի ղեկավարությամբ նա կարողացավ, վերջապես, ցուցադրել իրեն՝ լավագույն կողմերով»:
Այս ցուցակում Kicker-ի խմբագիրներն ընդգրկել են նաև Դուգլաս Կոստային, սակայն bvb-russia.com-ի կարծիքով՝ առաջին հորիզոնականում պետք է լինի Մխիթարյանը և ոչ թե Կոստան: Այսպես. եթե բրազիլացին անցկացրել է 20 պաշտոնական հանդիպում, խփել 5 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում, ապա Մխիթարյանը մասնակցել է 28 խաղի, խփել 15 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում: Ստացվում է, որ հայ ֆուտբոլիստը մասնակցել է 34 գոլի, իսկ բրազիլացին՝ ընդամենը 19-ի, այսինքն՝ գրեթե երկու անգամ պակաս:
Այո, Բունդեսլիգայում պատկերն այսպիսին է. Մխիթարյանը մեկ գոլային փոխանցում պակաս է կատարել, քան Կոստան, բայց խփել է 4 գոլով ավելին՝ 6-ը՝ 4-ի դիմաց: Կարևոր է նշել նաև Մխիթարյանի էֆեկտիվությունը. իր 6 գոլերը խփելու համար Մխիթարյանը կատարել է 48 հարված, այսինքն՝ յուրաքանչյուր 8-րդ հարված հասել է նպատակին: Կոստան 2 գոլ խփելու համար կատարել է 39 հարված, այսինքն՝ մոտ 19-րդ հարվածից միայն հասել հաջողության:
Բացի այդ, Մխիթարյանն ավելի ունիվերսալ ֆուտբոլիստ է, հաջողությամբ միանում է նաև պաշտպանությանը, Կոստայի առավելությունը միայն արագությունն է»,- գրում է կայքը: