Գերմանիայի ազգային թիմի և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը կմնա դորտմունդյան ակումբում: Այդ մասին հայտարարել է Ռոյսի գործակալը: Գերմանացու ծառայություններով հետաքրքվում են անգլիական «Լիվերպուլ»-ը և իտալական «Յուվենտուս»-ը, սակայն Ռոյսը' անկախ իր նկատմամբ մեծ հետաքրքրությունից, կմնա «Բորուսիա»-ում:

Գերմանիայի ազգային թիմի անդամ Մարկո Ռոյսը «Բորուսիա»-ի հետ պայմանագիրը երկարացրել է մինչև 2019 թվականը: